Չիլի պղպեղը կօգնի մարդկությանն «այրել» ավելորդ ճարպը. գիտնականներ
Մարդկանց ճարպակալումը ներկայում դարձել է ամբողջ աշխարհում տարածված խնդիր, որի դեմ դիետոլոգներն առաջարկում են պայքարել չիլի պղպեղի միջոցով:
Ինչպես նշում է ria.ru-ն, նրանց խոսքերով՝ հարկավոր է պղպեղը կամ դրա մզվածքն ավելացնել ամենօրյա սննդի մեջ, ինչը կնպաստի ավելորդ ճարպի «այրմանը»:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ անցած դարի 80-ականներից առայսօր նկատվում է ճարպակալման համաշխարհային համաճարակ: Անցած տարվա տվյալներով՝ աշխարհում 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշի հետ խնդիրներ ունի, որի 15%-ը տառապում է ճարպակալման ծանր տեսակներով:
Հայտնի է, որ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի ու քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը ճարպակալումն է:










