Facebook-ը Սիլիկոնյան հովտում կամպուս է գնել

16:59 • 09.02.15

Facebook-ը Կալիֆորնիայի Մենլո-պարկ քաղաքում կամպուս է գնել՝ Սիլիկոնյան հովտում ընկերության ընդլայնման ֆոնին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

 

21 շենքով հողատարածքի (23 հա) վաճառող է հանդես եկել Prologis Inc-ը՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումների գծով մասնագիտացած ամենախոշոր ընկերություններից մեկը: Գործարքի մանրամասները չեն բացահայտվում:

 

Facebook-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ գնումը «ներդրում է ընկերության և ողջ Մենլո-պարկի ապագայում»:

Facebook-ը Սիլիկոնյան հովտում կամպուս է գնել