Շուտով հասանելի կլինի Ubuntu օպերացիոն համակարգով գործող առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)
Ubuntu օպերացիոն համակարգը մշակած Canonical ընկերությունը հայտնել է, որ շուտով հասանելի կլինի Linux-ով աշխատող աշխարհում առաջին սմարթֆոնը, գրում է CNews-ը:
Բջջայինը ստացել է Aquaris E4.5 Ubuntu Edition անվանումը: Այն ունի 960х540 պիքսել լուծաչափով 4,5 դյույմանոց էկրան:
Համալրված է 1,3ԳՀց հզորությամբ MediaTek ընկերության քառամիջուկ պրոցեսորով, ունի 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներկառուցված հիշողություն:
Այն ունի լուսադիոդային լուսավորմամբ և ավտոֆոկուսով Full HD հիմնական տեսախցիկ և առջևի 5 ՄՊ տեսախցիկ:
Նորույթի մեկնարկը նախատեսված էր դեռ 2013-ին, ապա՝ 2014-ին, իսկ այժմ այն խոստանում են այս տարի՝ 2015: Ubuntu բջջայինի գինը 169,9 եվրո է:

















