SR-71 Blackbird. ինչպես է ստեղծվել արագընթաց լրտես ինքնաթիռը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի օդուժի «գանձերից» մեկը SR-71 Blackbird ինքնաթիռն է, որը ստեղծումից դեռ 39 տարի անց պատվով կրում է ամենաարագընթացի կոչումը:

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ցույց է տվել լեգենդար օդանավի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև հետաքրքիր մանրամասներ ներկայացրել այդ գործընթացից:

Հայտնի է, որ լրտեսության նպատակով նախագծված SR-71 Blackbird-ը կառուցվել է 1960-ականներին` ամերիկացի ինժեներների կողմից:

Մասնագետները Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում` խիստ գաղտնիության պայմաններում, պատրաստել են օդանավի 3 տարբերակ` A, B և C:

Blackbird-ը ծառայել է ԱՄՆ-ի օդուժին 1964-1998թթ., և այդ ընթացքում ստեղծվել է 32 օրինակ: Դրանից 12-ը կործանվել է, սակայն ոչ մի հատը չի դարձել թշնամու ռազմական գործողությունների «զոհ»:

Հետաքրքրական է, որ օդանավի մարմինը, որը պատրաստված է տիտանից, կարող է դիմանալ մինչև 482 աստիճան տաքության` ըստ Ցելսիուսի սանդղակի:











