Apple-ը «գրավել» է սմարթֆոնների շուկայի շահույթի 93 տոկոսը

08:49 • 10.02.15

Apple ընկերությանն է բաժին հասել 2014 թվականի չորրորդ եռամսյակում սմարթֆոնների շուկայի օպերացիոն շահույթի 93 տոկոսը՝ iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների հաջող վաճառքների հաշվին: Այդ մասին են վկայում Canaccord Genuity ներդրումային ընկերության տվյալները, գրում է lenta.ru-ն:

 

Cannacord-ի տվյալներով՝ սմարթֆոնների խոշոր արտադրողների թվում միայն երկու ընկերություն՝ Apple-ն ու Samsung-ն են ավարտել չորրորդ եռամսյակն օպերացիոն շահույթով: Եռամսյակի ընթացքում առաջատար արտադրողների ընդհանուր օպերացիոն շահույթը կազմել է 20,93 միլիարդ դոլար, որից 93 տոկոսը եղել է Apple-ինը:

 

Հաշվետու եռամսյակի ընթացքում Apple-ը վաճառել է 74,5 միլիոն iPhone՝ միջինը 698 դոլարով: Իր հերթին՝ Samsung-ը վաճառել է մոտ նույնքան սմարթֆոն՝ գումարած 20 միլիոն սովորական հեռախոս, սակայն միջին մանրածախ գինը եղել է ընդամենը 206 դոլար:

 

Apple-ը «գրավել» է սմարթֆոնների շուկայի շահույթի 93 տոկոսը