Թվիթերում հայերեն հեշթեգն արդեն աշխատում է. Media.am
Թվիթերում արդեն կարելի է նաև հայերեն հեշթեգեր օգտագործել: Օրինակ՝#հայերեն: Տեղեկացնում է Media.am կայքը։
Հեշթեգը (#) զուտ թվիթերյան տեխնոլոգիա է, որ հետագայում կիրառվել է նաև այլ սոցիալական մեդիա կամ բլոգերական համակարգերում՝«Ֆեյսբուք»–ում, «Ինսթագրամ»–ում, «Թամբլր»–ում և այլուր: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերյան գրառումները և դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար:
Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ դնում է # նշանը: Օրինակ՝ եթե «Թվիթեր»–ում տեղեկատվություն եք փնտրում Հայաստանի մասին, ամենահարմարը #Armenia հեշթեգն օգտագործելն է:
«Թվիթեր»–ում հեշթեգերն օգտագործվում են 2006 թվականի մարտի 21-ից: Մինչև այսօր հայերենով գրառման մեջ օգտատերերը հեշթեգերը սովորաբար գրում էին անգլերեն կամ ռուսերեն: Ասենք՝«հայկական» բառը հեշթեգ դարձնելու համար կարելի է գրել լատինատառ #haykakan կամ #Armenianկամ ռուսերեն՝ #Армянский: Հիմա հնարավոր է օգտագործել հայերեն հեշթեգը՝ #հայկական:
Նյութն ամբողջությամբ կարդացեք բնօրինակում։










