Ամերիկյան Netflix ծառայությունը հասանելի է դարձել Կուբայում
Ամերիկյան հայտնի Netflix սթրիմինգային ծառայությունը հասանելի է դարձել կուբացի օգտատերերի համար. այժմ պետության բնակիչները կկարողանան ֆիլմեր և հեռուստահաղորդումներ դիտել՝ վճարելով կրեդիտային քարտերով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ծառայությունը հասանելի է դարձել երկրի բնակիչներին Հավանայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ջերմացման մասին հայտարարություններից երկու ամիս անց:
Ընդ որում՝ Կուբայում BBC-ի թղթակիցը նշում է, որ երկրի շատ քիչ քաղաքացիներ կարող են օգտվել ծառայությունից, քանի որ կղզում ինտերնետային կապը շատ դանդաղ է:
Բացի այդ՝ կոմունիստական կառավարությունը սահմանափակում է միջազգային բանկային համակարգերին բնակիչների հասանելիությունը:
Netflix ծառայությունն ունի 50 միլիոնից ավելի բաժանորդ աշխարհի ավելի քան 40 երկրում:










