Գինեսի ռեկորդների գրքում տեղ է գտել աշխարհի ամենածեր կատուն
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում տեղ է գտել 26-ամյա Թիֆանի Երկրորդ անունով կատուն, որն իր տեսակի մեջ աշխարհի ամենածեր ներկայացուցիչն է, այս մասին հայտնել են հրատարակության պաշտոնական կայքում:
Կալիֆոռնիա նահանգում բնակվող Թիֆանին ծնվել է 1988-ի մարտի 13-ին, գրում է lenta.ru-ն: Կատվի տիրուհի Շերոն Վուրհիսը գնել է ձագուկին 10 դոլարով՝ կենդանիների խանութից, երբ կատուն 6 շաբաթական է եղել:
Նշվում է, որ մարդկային տարիքին հավասարեցնելու դեպքում՝ կատուն գրեթե 125 տարեկան է:
Կենդանին պահպանել է տեսողությունը, լսողությունը և ընդհանուր լավ ֆիզիկական ակտիվություն ունի, սակայն նա տառապում է արյան բարձր ճնշումից:











