Sony-ն ներկայացրել է «սուպեր-ինքնավար» Xperia E4 սմարթֆոնը (լուսանկարներ)

22:18 • 10.02.15

Sony  ընկերությունը ներկայացրել է Xperia E4 բյուջետային սմարթֆոնը: Ինչպես գրում է Корреспондент-ը ընկերության մամլո ծառայությանը հղումով, մոդելի գլխավոր առանձնահատկությունը մարտկոցի երկար աշխատանքն է: Ինչպես ընկերությունում նշում են` սմարթֆոնը կարող է ակտիվ ռեժիմով աշխատել երկու օր շարունակ՝ առանց վերալիցքավորման:


Սմարթֆոնը համալրված է 5 դյույմ անկյունագծով էկրանով` 960 x 540 պիքսել կետայնությամբ և MediaTek MT6582 քառամիջուկ պրոցեսորով` 1.3 գեգահերց հաճախականությամբ:  Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 1 գեգաբայթ, իսկ հիշողության քարտինը` 8 գեգաբայթ:


Xperia E4-ն համալրված է անլար կապի ավանդական մոդուլներով` Wi-Fi-ով և Bluetooth 4.1-ով: Բջջային հարթակն է 4.4.4 KitKat-ը:  Սմարթֆոնի վաճառքը կսկսվի փետրվարին:
 

 

 

Sony представила  супер-автономную  Xperia E4

Sony-ն ներկայացրել է «սուպեր-ինքնավար» Xperia E4 սմարթֆոնը (լուսանկարներ)