Ռուսաստանում Google-ն առաջ է անցնում «Яндекс»-ից
Ամերիկյան Google որոնողական համակարգն աստիճանաբար հաղթում է «Яндекс»-ին՝ չնայած նրան, որ ռուսական որոնողական համակարգը դեռ առաջատար դիրք է զբաղեցնում ռուսական համացանցում: Նման տվյալներ է պարունակում Morgan Stanley-ի վերլուծաբանների կողմից թողարկված ռուսական համացանցի մասին Alpha Wise զեկույցը, գրում է Ведомости-ն:
Բանկի փորձագետները նման եզրահանգումներ են արել՝ վերլուծելով 2012-ից 2014 թվականներին արված վեց հետազոտությունների արդյունքները: Ինտերնետային լսարանի հարցումներն իրականացվել են տարին երկու անգամ, դրանցից վերջինն իրականացվել է 2014 թվականի դեկտեմբերին:
Ինչպես հայտնի է դարձել հետազոտության ժամանակ, Google-ը տարածված է առաջին հերթին բջջային սարքերի և հավելվածների օգտատերերի շրջանում: Ընկերությանն օգնում է սեփական օպերացիոն համակարգի՝ Android-ի գոյությունը, ինչը լրջորեն սպառնում է ապագայում «Яндекс»-ի առաջատարությանը, զգուշացնում են Morgan Stanley-ի վերլուծաբանները: Android-ով սարքերի սեփականատերերն առավել հաճախ նախընտրում են տեղեկություն որոնել Google-ում:
Բջջային սարքերում Google-ի առաջատար դիրքը նպաստում է Ռուսաստանի որոնման շուկայում «Яндекс»-ի մասնաբաժնի կտրուկ նվազմանը, ասված է զեկույցում: Morgan Stanley-ի հարցման տվյալներով՝ հարցման պահին մասնակիցների 83 տոկոսն օգտագործելիս է եղել Google և 73 տոկոսը՝ «Яндекс»:










