Գիտնականները հեղափոխական բացահայտում են արել, որը կարող է փրկել մաշկի ալերգիայից, վարակից և քաղցկեղից

00:41 • 11.02.15

Փորձագետների միջազգային խումբը, ովքեր հետազոտում են մարդկային մաշկը, հայտնագործություն է արել, որը կարող է օգնել ձերբազատվել ալերգիայից, վարակներից և քաղցկեղից:


Ինչպես գրում է Meddaily-ն` Radio Australia-ին հղումով, Հարվարդի, Մելբուռնի  և Մոնաշի համալսարանների գիտնականներն ստացել են մաշկի բարձր ճշգրտության պատկերներ: Նրանց հետաքրքրում էր` ինչպես է իմունային համակարգը բացահայտում լիպիդները, որոնք կարող են վկայել վարակի առկայության մասին:


Քաղցկեղի բջիջիները, բակտերիաները և ալերգիաները իրենց հետ տարբեր տեսակի լիպիդներ են բերում: Մաշկի մեջ առկա մոլեկուլները հայտնաբերում են այդ լիպիդները և զգուշացնում իմունային համակարգին հնարավոր վտանգի մասին: Գիտնականներին հաջողվել է որոշել մի շարք լիպիդների կառուցվածքը: Նրանց հաջողվել է ուսումնասիրել իմունային համակարգի փոխհամագործակցությունը  տվյալ լիպիդների հետ:


Ուսումնասիրված լիպիդները  կարելի է կիրառել հակաքաղցկեղային դեղամիջոց ստեղծելու համար, ինչի համար անհրաժեշտ է լիպիդների ճիշտ մշակումը իմունիտետի ակտիվացման նպատակով:
 

 

Գիտնականները հեղափոխական բացահայտում են արել, որը կարող է փրկել մաշկի ալերգիայից, վարակից և քաղցկեղից