Չինաստանում կինը ծննդաբերել է գնացքի կայարանում (լուսանկարներ)
Չինաստանի Հենան նահանգի գնացքի կայարաններից մեկում հղի կինն անծանոթների օգնությամբ աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, կայարանի մի քանի աշխատակից երկունքի ցավերի մեջ գտնվող կնոջը տեղափոխել են հատուկ սենյակ ու շտապօգնություն կանչել:
Սակայն փոքրիկը որոշել է ծնվել մինչ բժիշկների գալն ու ծննդկանի կողքին եղած մարդիկ ստիպված են եղել գործի անցնել:
Դեպքի վայր հասած բժիշկները նորածնին ու մորը տեղափոխել են հիվանդանոց, իսկ երեխայի հայրը շտապել է շնորհակալություն հայտնել կնոջն օգնած բոլոր մարդկանց:













