Արտակ Շաբոյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՏՄՊՊՀ նախագահ

13:06 • 02.03.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արտակ Շաբոյանին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.


Արտակ ՇԱԲՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով»,– ասվում է հրամանագրում: