Բելառուսն ու ԵՄ-ն հնարավոր է մայիսին վիզային ռեժիմի մասին պայմանագիր ստորագրեն

13:38 • 02.03.15

Մարտի 10-11-ը Մինսկում կայանալու է Բելառուսի և Եվրամիության միջև խորհրդակցությունների հերթական փուլը, որի արդյունքում հնարավոր է մայիսին վիզայի հեշտացման մասին համաձայնագիր ստորագրվի, գրում է korrespondent.net-ը:

 

Այս մասին հայտարարել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Բելառուսի դեսպան, ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն: