Բլագովեշչենսկում հայկական եկեղեցի կկառուցվի

13:09 • 02.03.15

ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքում մտադիր են Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի կառուցել։ Բլագովեշչենսկի և Տինդինսկի շրջանի եպիսկոպոս Լուկիանն արդեն հանդիպել է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, գրում է gtrkamur.ru կայքը։

 

Եկեղեցու շինարարությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Ամուրի մարզի եպիսկոպոսարանի ներկայացուցիչները համաձայնել են աջակցել հայկական սփյուռքին։ Հանդիպմանը ներկա է եղել հայր Աշոտը, ով Վլադիվոստոկի հայկական եկեղեցու հոգևոր սպասավորն է։

 

Եկեղեցու կառուցման վայրը պետք է որոշվի այս շաբաթ։

 

«Եկեղեցու շինարարության հարցը վաղուց է բարձրացվել, սակայն այսօր նահանգապետը որոշել է լուծել այդ հարցը։ Հայկական հոգևոր համայնքին հողատարածք կհատկացվի, որտեղ կկառուցվի վանքը, կտեղադրվի խաչքար»,- ասել է եպիսկոպոս Լուկիանը։