Ուկրաինայում գնաճը հասել է 272 %-ի. ամերիկացի փորձագետ

14:35 • 02.03.15

Պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում գնաճը կազմում է 28,5 տոկոս, բայց դրա իրական մակարդակը՝ 272 տոկոս է: Այդ մասին վկայակոչելով հեղինակավոր Ջոնս Հոպկինսկի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանկեին՝ գրել է Մեթ Օբրայենը The Washington Post-ի բլոգում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Հիպերինֆլյացիան միշտ և ամենուր քաղաքական երևույթ է: Այն տեղի է ունենում պատերազմներից և հեղափոխություններից հետո, երբ կառավարությունները ստիպված են լինում տպել իրենց հարկավոր գումարները, քանի որ արդեն ոչինչ չկա հարկելու համար, և հենց դա է տեղի ունեցել Ուկրաինայում»,- հայտնել է հեղինակը:

 

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի համար լավ նորությունը Արժույթի միջազգային հիմնադրամի վարկն է, որը պետք է կայունացնի տնտսությունը, և դրա հետ մեկտեղ նաև գնաճը:

 

«Այնուամենայնիվ, ոչ այնքան լավ նորությունն այն է, որ անգամ այդ գումարներով Ուկրաինան միևնույն է պետք է ամուր ձգի գոտիները: Իսկ վատ նորությունն այն, որ գնաճը զսպելու համար նա ստիպված կլինի փոխարժեքը էլ ավելի բարձրացնել»,- հայտնել է պրոֆեսորը:

 

Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, Ուկրաինայում հունվարին պաշտոնական գնաճը կազմել է 3,1 տոկոս՝ համեմատած անցած տարվա դեկտեմբերին 3, և նոյեմբերին՝ 1,9 տոկոսի հետ: