Իրաքի բանակը հարձակման է անցնում՝ ԻՊ-ից Տիկրիտը հետ վերցնելու նպատակով

13:06 • 02.03.15

Իրաքի բանակը երկուշաբթի ռազմական գործողություն է սկսել՝ նպատակ ունենալով «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից ազատագրել Սադամ Հուսեյնի հայրենի քաղաք Տիկրիտը:

 

Անցած տարվա ամռանը ջիհադիստները գրավել են մեծավմասամբ սուննի բնակչությամբ Տիկրիտը, Մոսուլը և Իրաքի այլ քաղաքներ:

 

Գործողությունը սկսելուց առաջ Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին դիմել է սուննիներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից՝ կոչ անելով վայր դնել զենքը համաներման դիմաց: