Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, որպեսզի խանգարի Իրանի հետ գործարքին

11:35 • 02.03.15

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, որպեսզի փորձի խանգարել Իրանի հետ հնարավոր միջուկային գործարքին, գրում է korrespondent.net-ը:

 

Նեթանյահուն պնդում է, որ գործարքը չի կարողանա զսպել Թեհրանին միջուկային ռումբ ստեղծելու հարցում:

 

Երեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, նա պետք է ելույթ ունենա Կոնգրեսի առաջ: Այդ պլաններն առաջացրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի դժգոհությունը, քանի որ դրանք նախապես համաձայնեցված չեն եղել Սպիտակ տան հետ: