Ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից. Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

13:57 • 02.03.15

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երեկ 2008թ-ի մարտի 1-ին նվիրված «Ազատության» հրապարակում կայացած հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Նա նշել է, որ այս օրերին նպատակահարմար չի համարում հակադարձել քաղաքական գործիչներին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:


«Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներից ինձ են դիմում` հետաքրքրվելով իմ արձագանքի մասին, կապված ս/թ Մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»: