Մենք Լավրովի հետ Ուկրաինայի, Սիրիայի և Իրանի հարցով անկեղծ քննարկում ենք ունեցել. Ջոն Քերի
Ժնևում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանդիպումից հետո Քերին Twitter սոցիալական ցանցում գրել է. «Քիչ առաջ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ Ուկրաինայի, Սիրիայի և Իրանի հարցով անկեղծ քննարկումների նպատակով»:
Բանակցությունների արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, փակ ռեժիմով «Նախագահ Ուիլսոն» հյուրանոցում անցկացված հանդիպումն ամերիկյան կողմի տվյալներով տևել է 1 ժամ 20 րոպե:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:










