Լոս Անջելեսում ոստիկանները սպանել են սևամորթ տղամարդու
Լոս Անջելեսում ոստիկանները կիրակի օրը սպանել են սևամորթ տղամարդու, ով, ըստ երևույթին, նրանց դիմադրություն է ցույց տվել, հաղորդում է Los Angeles Times-ը:
Ոստիկանները մանրամասներ են ներկայացրել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, որը նկարահանել է մոտակայքում գտնվող անցորդներից մեկը: Համացանցում հայտնված տեսանյութն արդեն կտրուկ արձագանք է առաջացրել:
Ոստիկանների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սքիդ-Ռոուում՝ մեծ թվով անօթևան մարդկանցով աղքատ թաղամասում:
Նախնական տվյալներով՝ ոստիկաններին կանչել են գողությունը հետաքննելու համար:
Ոստիկանության համաձայն՝ իրավապահները մոտեցել են տղամարդուն, ինչից հետո նա «կռիվ է սկսել և ֆիզիկապես դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին»: Անհայտ հանգամանքներում նրանք կռվի մեջ են մտել սևամորթ տղամարդու հետ: Կռվի ժամանակ հինգ կրակոց է հնչել:
Անհայտ է մնում, թե արդյոք տղամարդը զինված է եղել և թե արդյոք նա անօթևան է եղել:
Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:










