Նոր Նորքի տներից մեկի դռնից կախված նռնակ է հայտնաբերվել
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 2-ին, ժամը 11.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի տներից մեկի դռնից կախված է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: ՀՆՓԱԻԿ սակրավորները վնասազերծել են «ՌԳԴ-5» տեսակի մարտական նռնակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:










