Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է զենք մատակարարել Ուկրաինային
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին զինամթերք մատակարարելու հարցը գրեթե լուծված է, գրում է Лента-ն։
«Այդ հարցը պատրաստ է 99%-ով։ Երբ կլինի վերջին, ամենաէական տոկոսը, ես չգիտեմ, հույս ունեմ, որ մոտակա ժամանակում, քանի որ Ուկրաինան շատ քիչ ժամանակ ունի»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինամթերք ստանալը «հզոր ազդանշան կլինի, որը կփրկի հազարավոր մարդկային կյանքեր»։










