Սիրիական բանակն ԻՊ-ից ավելի քան 30 ասորական գյուղ է ազատագրել
Սիրիայի կառավարական զորքերը երկրի հյուսիս-արևելյան Էլ Հասաքե նահանգում 31 քրիստոնեական գյուղ են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։
Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների ջոկատներն Էլ Հասաքեից 15 կմ հարավ և 25 կմ դեպի արևմուտք, սպանվել են տասնյակ գրոհայիններ։
Ռազմական աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ սիրիական բանակը ռազմական գործողությունների ընթացքում խափանել է ԻՊ-ի գրոհայինների՝ Թել Բրաք ավտոմայրուղին հսկողության տակ առնելու փորձերը։ Այդ ճանապարհը տանում է դեպի Էլ Շադադի քաղաք, որը վերջին շրջանում վերածվել է ահաբեկիչների խոշոր կենտրոնացման վայրի, որտեղ տեղափոխվել են մոտակա գյուղերից առևանգված քրիստոնյա ասորիները։










