Պարզվել է Սերգեյ Բեզռուկովի խորթ որդու մահվան պատճառը. ԶԼՄ-ներ

21:23 • 17.03.15

Մոսկվացի բժիշները պարզել են Իրինա Բեզռուկովայի և դերասան Իգոր Լիվանովի 25-ամյա որդու՝ Անդրեյ Լիվանովի մահվան պատճառը, ում իր բնակարանում մահացած էին գտել մարտի 14-ին:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Life News-ին հղումով, բժշկական աղբյուրի խոսքով` երիտասարդը մահացել է սրտի սուր անբավարարության պատճառով: Հարազատների խնդրանքով դիահերձում չի կատարվել:


Դերասանուհի Իրինա Բեզռուկովայի որդին և դերասան Սերգեյ Բեզռուկովի խորթ որդին մահացած է հայտնաբերվել  մարտի 14-ին՝ իր մոսկովյան բնակարանում: Երիտասարդի դին հայտնաբերել էին փրկարարները, ովքեր ստիպված էին կոտրել դուռը երիտասարդի հարազատների խնդրանքով, ովքեր երկար ժամանակ չէին կարողանում կապ հաստատել նրա հետ: