Եվրանեսթի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակը

17:47 • 17.03.15

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակը:


Նիստը վարող «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան նշեց. «Այսօր մեզ հետ չէ մեր հարգարժան գործընկերը՝ Վահան Հովհանիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանների կայացման գործում՝ համատեղելով պրոֆեսիոնալիզմը, հմայքը, սկզբունքայնությունը և ինտելեկտը»: