Եվրանեսթի ԽՎ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը, ինչն ուղեկցվեց ծափերով

19:51 • 17.03.15

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը: Բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները:

 

Եվրանեսթի ԽՎ-ն ընդունեց նաև «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը՝  38 կողմ,  9 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ, որը նույնպես ծափերով ուղեկցվեց: 


Մյուս բոլոր 6 զեկույցները ևս ընդունվեցին: