Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան, այդ մասին հայտնել է հունական կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հունաստանի նախարարների կաբինետի ղեկավարի այցը Կրեմլ կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Փետրվարի 5-ին Աթենքի տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ Ցիպրասը մտադիր է այցելել Մոսկվա՝ Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է վարչապետ Ցիպրասին մայիսի 9-ին Մոսկվա այցելել՝ ֆաշիզմի դեմ պայքարի հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու»,- նշել է գործակալությունը:










