Կաշառակերության մեղադրանքով պաշտոնյաներ են ձերբակալվել. ԱԱԾ

15:26 • 17.03.15

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացա¬հայտվել է կաշառակերության փաստ:


Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնում։


Ս.թ. փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավո¬րու-թյուններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործու¬նեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է  մեկ միլիոն դրամ  և 2000 ԱՄՆ դոլար գումար:


ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:


Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: