Հայաստանի լեռներում սկսվել են ՌԴ հետախույզների տակտիկական վարժանքները

16:27 • 17.03.15

Հայաստանի «Փամբակ» լեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների տակտիկական զորավարժությունները: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

 

«Զորավարժություններին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող: Զորավարժություններն անց են կացվում բարձրլեռնային շրջաններում՝ ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա»,- ասել են մամուլի ծառայությունում:

 

Ինչպես հաղորդվում է, հետախույզները պետք է սովորեն ողջ մնալ տարբեր բնական և կլիմայական պայմաններում:

 

Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսվել են ինժեներային զորքերի ստորաբաժանումների դաշտային վարժանքները: