Միխայել Շումախերը ճանաչվել է «Ֆորմուլա-1»-ի ամենահարուստ մրցարշավորդը
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ըստ Pitpass.com-ի, գլխավորել է ամենահարուստ մրցարշավորդների ցուցակը: Այս մասին գրում է Корреспондент-ը` հղում անելով Sport bigmir-ին:
Կարմիր բարոնի կարողությունը գնահատվում է 780 մլն դոլար: Երկրորդ տեղը ամենահարուստ ավտոմրցարշավորդների ցուցակում զբաղեցրել է McLaren-ի մրցարշավորդ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն, ում կարողությունը կազմում 220 մլն դոլար: Երրորդ ամենահարուստ մրցարշավորդն է Ferrari մրցարշավորդ Կիմի Ռայկոնենը` 180 մլն դոլար կարողությամբ:
Հիշեցնենք, որ ներկա պահին Միխայել Շումախերը շարունակում է վերականգնողական բուժումը ծանր վնասվածքից հետո, որն ստացել էր 2013-ի վերջին՝ լեռնադահուկային զբոսանքի ժամանակ:










