Պատմությունը կեղծողների նպատակը Ռուսաստանին հեղինակազրկելն է. Պուտին

17:22 • 17.03.15

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերապատմելու և կեղծելու փորձերն ուղղված են ժամանակակից Ռուսաստանին հեղինակազրկելուն, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Երբեմն իսկապես լեզուն չի պտտվում պատմելու այն բոլոր անամոթ եզրակացությունները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն ճշմարտության հետ: Նրանց նպատակը հասկանալի է` ժամանակակից Ռուսաստանի բարոյական հեղինակությանը վնասելն է, հաղթող երկրի կարգավիճակից զրկելը` դրանից բխող բոլոր միջազգային իրավական հետևանքներով, բաժանելն ու կռվեցնելը ժողովուրդներին, պատմական կեղծարարություններն աշխարհաքաղաքական խաղերում օգտագործելը»,- ասել է նախագահը: