Հայտնի անձինք, որոնք երեխա են ունեցել փոխնակ մայրերի օգնությամբ (լուսանկարներ)
Բոլորն են երազում երեխաներ ունենալու մասին, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում։ Այդ ժամանակ առաջանում է փոխնակ մայրերին դիմելու հարցը։
Շատերը բացասաբար են վերաբերվում փոխնակ մայրերի օգնությամբ ծնված երեխաներին, սակայն աստղերի համար միևնույնն է, և իրենք գտել են իրենց երջանկությունն ապահովելու միջոցը, գրում է tatler.ru-ն:
Շատ հայտնի անձինք չեն կարող երեխաներ ունենալ և դիմում են փոխնակ մայրերի օգնությանը, կան անձինք, ովքեր նույնասեռական են կամ ցանկություն չունեն անձամբ երեխաներ ունենալ:
Ռիկի Մարտին
Երգիչ Ռիկի Մարտինը նույնասեռական է, և իր երկու որդիները՝ Վալենտինոն և Մատեոն, ծնվել են փոխնակ մոր օգնությամբ:
Օլգա Սլուցկեր
World Class ցանցի սեփականատերը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող անձամբ երեխա ունենալ, և իր երկվորյակ դուստրերը ծնվել են փոխնակ մոր օգնությամբ:
Էլիզաբեթ Բենքս
Hunger Games ֆիլմի դերասանուհին երկար տարիներ պայքարել է անպտղության դեմ, սակայն՝ ապարդյուն, ի վերջո նա դիմել է փոխնակ մոր օգնությանը:
Թոմ Ֆորդ
Դիզայներ Թոմ Ֆորդը և նրա զուգընկեր Ռիչարդ Բաքլին իրենց որդի Ջեքին ունեցել են փոխնակ մոր օգնությամբ:
Ալլա Պուգաչովա
Ալլա Պուգաչովան Լիզային և Գարիին ունեցել է 11 տարի առաջ սառեցված ձվաբջիջների շնորհիվ, որը տրամադրելով փոխնակ մորը՝ չեն հայտնել կենսաբանական հոր և մոր մասին՝ ապագայում շանտաժից խուսափելու համար:
Ֆիլիպ Կիրկորով
Ֆիլիպ Կիրկորովը միևնույն ժամանակ երկու փոխնակ մայրերի է դիմել, որոնցից մեկը, ըստ ասեկոսեների, իր երկրպագուներից է:
Սառա Ջեսիկա Պարկեր
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի դերասանուհին փոխնակ մոր օգնությամբ ունեցել է Տաբիտա և Մարիոն անունով երեխաներին:
Էլթոն Ջոնն իր ամուսնու և երկու որդիների հետ, որոնց ունեցել է փոխնակ մոր օգնությամբ
Նիկոլ Քիդմանը և Կիտ Ուրբանն իրենց երեխաների՝ Ֆեյթ Մարգարեթի և Սանդեյ Ռոուզի հետ 










