Գերմանիան չի բացառում Դամասկոսի հետ ուղիղ բանակցությունները. ԶԼՄ-ներ

11:04 • 18.03.15

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը խաչ չի քաշում Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման վերաբերյալ պաշտոնական Դամասկոսի հետ ուղիղ բանակցությունների վրա, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Süddeutsche Zeitung թերթին։

 

Արտգործնախարարի խոսքով՝ բռնության դադարեցման ուղին «ընթանում է հակամարտությունը բացառապես բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհով»։

 

Պարբերականի տվյալներով՝ գերատեսչությունում կարծում են, որ միայն «Ասադի վրա ճնշման ուժեղացմամբ և լուրջ բանակցությունների առաջարկությամբ» կարելի է իրավիճակը դուրս բերել ռազմական փակուղուց և նախաձեռնել նոր քաղաքական գործընթացներ։