Bloomberg-ը նշել է ԵՄ այն երկրներին, որոնք պատրաստ են հրաժարվել հակառուսական պատժամիջոցներից
Bloomberg գործակալությունը նյութ է հրապարակել, որտեղ թվարկված են Եվրամիության անդամ այն երկրները, որոնք պատրաստ են հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից: Գործակալության տեղեկություններով՝ դա Կիպրոսն է, Իտալիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան և Իսպանիան, գրում է lenta.ru-ն:
Bloomberg-ը բացատրում է, որ այդ եզրակացություններն արվել են Կրեմլ այցելությունների վերլուծությունից: Այսպես՝ փետրվարի վերջին Մոսկվա է ժամանել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, մարտի սկզբին՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, իսկ ապրիլին Մոսկվա է պատրաստվում ժամանել Հունաստանի կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը:
Ինչ վերաբերում է Հունգարիային, Սլովակիային, Ավստրիային և Իսպանիային, այս երկրները, գործակալության պնդմամբ, նախկինում էլ հանդես են եկել Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների դեմ:
Նշենք, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով։










