Բախումներ Մայնի Ֆրանկֆուրտում. ակտիվիստները ոստիկանական մեքենաներ են այրել (լուսանկարներ)

14:43 • 18.03.15

Գերմանիայի ֆինանսական մայրաքաղաք Մայնի Ֆրանկֆուրտում բողոքում են Եվրոպական կենտրոնական բանկի գրասենյակի բացման դեմ, գրում է Корреспондент-ը։

 

Ցուցարարների հետ բախման հետևանքով տուժել է առնվազն 2 ոստիկան։ Հաղորդվում է, որ ցուցարարները ոստիկանական ավտոմեքենաներ են այրել։

 

ԶԼՄ-ները նշում են, որ մոտ 400 ցուցարար ճեղքել է ԵԿԲ-ի գրասենյակի շուրջ շրջափակումը։ Երկնքում նկատելի են մի քանի ոստիկանական ուղղաթիռներ, իսկ շենքին են մոտենում լրացուցիչ ուժեր։

 

Протесты во Франкфурте-на-Майне: сотни активистов жгут машины