Ռամզան Կադիրովը ճանաչվել է ամենաակտիվ նահանգապետն Instagram-ում

12:20 • 18.03.15

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը զբաղեցրել է առաջին տեղն Instagram-ում նահանգապետերի ակտիվության ցուցակում, այդ մասին հայտնել են Չեչնիայի կառավարության և ղեկավարի մամուլի ծառայությունից, գրում է Интерфакс-ը։

 

Կադիրովը վերջին 3 ամսում սոցկայքի իր էջում տեղադրել է 552 լուսանկար։

 

Երկրորդ տեղում Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովն է՝ 311 լուսանկարով, իսկ եռյակը եզրափակում է Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը՝ 88 լուսանկարով։