Օմսկում պատահական անցորդը բռնել է պատուհանից նետված 3-ամյա երեխային
ՌԴ Օմսկ քաղաքում պատահական անցորդը բռնել է 3 տարեկան երեխայի, ում պատուհանից դուրս էր նետել նրա հայրը, գրում է Газета-ն։
Հավանաբար թմրանյութերի ազդեցության տակ գտնվող 30-ամյա տղամարդը կնոջ հետ վեճի պահին բռնել է երեխային և դուրս նետել 3-րդ հարկի պատուհանից։ Բարեբախտաբար, անցորդ տղամարդը հասցրել է բռնել երեխային։
Երեխայի հոր հանդեպ հարուցվել է քրեական գործ։










