Սերբիայում ձերբակալվել են Սրեբրենիցայի կոտորածի կասկածյալները

13:30 • 18.03.15

Սերբիայի ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու, ովքեր մեղադրվում են Սրեբրենիցայի արվարձանում գտնվող պահեստում ավելի քան 1.000 մահմեդականի սպանությանը մասնակցելու համար: Այդ մասին AP գործակալությանը հայտնել է սերբ և բոսնիացի դատախազների համատեղ թիմը:

 

Ընդհանուր առմամբ, մոտ 8.000 բոսնիացի մահմեդական է սպանվել 1995 թվականին բոսնիացի սերբերի բանակի գործողության հետևանքով, ինչը ՄԱԿ-ի կողմից «ցեղասպանություն» է ճանաչվել:

 

Սերբիան նախկինում դատավարություն էր սկսել մարդկանց դեմ, ովքեր մի խումբ կալանավորների տարել էին Սրեբրենիցայից՝ սպանելու համար: 2011 թվականին երկիրը ձերբակալել էր Ռատկո Մլադիչին՝ Սերբիայի բանակի հրամանատարին, և ուղարկել նրան Հաագայի միջազգային դատարան:

 

Չորեքշաբթի տեղի ունեցած ձերբակալությունները, սակայն, Սերբիայի առաջին փորձն է արդարադատության առաջ՝ կանգնեցնելու այն մարդկանց, ովքեր անմիջականորեն մասնակցել են Սրեբրենիցայի կոտորածին: