ԱՄՆ գաղտնի ծառայությունը 8 մլն դոլար է ցանկանում մարզումների նպատակով Սպիտակ տան կրկնօրինակը ստեղծելու համար

15:35 • 18.03.15

ԱՄՆ գաղտնի ծառայությունը 8 միլիոն դոլար է խնդրել մարզումների նպատակով Սպիտակ տան կրկնօրինակը կառուցելու համար: Մարզումների նպատակն է կանխել Սպիտակ տուն ներխուժման դեպքերը, գրում է news.yahoo.com-ը։

 

Ջոզեֆ Քլենսիի խոսքով՝ Մերիլենդի Բելտսվիլում մարզումների համար նախատեսված վայրը չի համապատասխանում իր չափերով և չունի մարզումների համար հարմար լուսավորություն, կառույցներ և այլ բաղադրիչներ:

 

Նա հայտնել է, որ գործակալությանը «8 միլիոն դոլար է հարկավոր Մերիլենդում Սպիտակ տան կրկնօրինակի դիզայնի և նախնական կառուցման համար, որն իրականին մոտ միջավայր կստեղծի, ինչն էլ կնպաստի սցենարների վրա հիմնված վարժանքների իրականացմանը»: