Ռուսաստանը և Թուրքիան ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ նախնական հանդիպումներ են անցկացնում
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդան Յիլդիրիմը հույս ունի, որ այս տարվա ընթացքում կորոշվեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու սահմանները, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք այժմ քննարկում ենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, այն դեռևս չունի հստակ ձևաչափ, դեռևս ընթանում են նախնական հանդիպումներ։ Սակայն մենք հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կարող ենք հասնել կոնկրետ քայլերի, և որոշել այդ ազատ տնտեսական գոտու սահմանները»,- ասել է Յիլդիրիմը։










