Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ
Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի բակում, ավելի ուշ հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության մասնաշենքերից մեկում։ Պեչերսկի շրջանում այրվել է եռահարկ ոչ բնակելի շենք։
Գոլոսեևսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են հինգհարկանի շենքի տանիքին՝ հրդեհ առաջացնելով, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում անօդաչու է ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում։ Գիշերային հարվածների հետևանքով Կիևում զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել։
Կիևի մարզի Բուչայի շրջանում, սակայն, անօդաչուի հարվածից երկու մարդ է տուժել և հոսպիտալացվել։
Ռուսական ուժերը գիշերը հարվածել են նաև Օդեսային։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել են բազմաբնակարան շենք և ուսումնական հաստատություն, ութ մարդ է տուժել, նրանցից երկուսը հոսպիտալացված են։










