ԱՄՆ-ի և Իրանի երկխոսության մեջ որոշակի առաջընթաց կա. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

13:06 • 29.09.26

ԱՄՆ-ի և Իրանի երկխոսության մեջ որոշակի առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին ՏԱՍՍ-ին:

«Այո, որոշակի առաջընթաց կա, չէ՞ որ դիվանագիտությունն հենց դրա համար էլ անհրաժեշտ է։ Մենք միշտ բաց ենք պահում հաղորդակցության ուղիները բոլոր կողմերի միջև, այդ իսկ պատճառով Պակիստանը հանդիսանում է հավատարիմ միջնորդ երկու երկրների միջև՝ հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նպատակների», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն նոր շփումներ են ունեցել միջնորդների միջոցով։

ԱՄՆ-ի և Իրանի երկխոսության մեջ որոշակի առաջընթաց կա. ՌԴ-ում Պակիստանի դեսպան