Բրյուսելում կբացվի շոկոլադի ամենամեծ եվրոպական թանգարանը

02:52 • 04.04.15

Մոտ ապագայում Բրյուսելում կբացվի շոկոլադի ամենամեծ թանգարանը Եվրոպայում:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` թանգարանը Բելգիայի մայրաքաղաքում կբացվի երկու տարուց` «Միզող տղայի» հանրահայտ արձանի հարևանությամբ:  Նոր թանգարանի համար հատկացվել է 2000 քառ. կմ տարածք: Ակնկալվում է, որ հաստատությունը մեծ քանակությամբ զբոսաշրջիկների կգրավի:


Նախագծի  հեղինակը էդդի Վան Բելլն է, ով Բելգիայում առաջին շոկոլադի թանգարանի նախաձեռնողն է: Այդ թանգարանը գտնվում է Բրյուգեում: Վան Բելլի հավաքածուն, որը նրա խոսքով` կազմված է շոկոլադի հետ կապված 1500 առարկայից, կհամալրի թանգարանի ցուցանմուշների շարքը:


Թանգարանի հաջողությանը քաղաքային իշխանությունները չեն կասկածում: «Շենքը կկանգնեցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գոտու սահմանին` զբոսաշրջիկների խոշորագույն հավաքատեղիներից մեկի կենտրոնում: Բելգիայի մայրաքաղաքի այցելուների 100 տոկոսն անցնում է այդ հատվածով», - ասել է բելգիացի պաշտոնյան:


 

Բրյուսելում կբացվի շոկոլադի ամենամեծ եվրոպական թանգարանը