Տաղանդավոր նկարիչը մարդկանց «ձուլում» է շրջապատին (լուսանկարներ)
Ամերիկացի տաղանդավոր նկարչուհի Նատալի Ֆլեթչերը ճամփորդում է Միացյալ Նահանգներով ու գտնում կամավորների, որոնց մարմինները ներկերի ու վրձնի միջոցով «ձուլում» է շրջապատին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Ֆլեթչերն այնպիսի հմտությամբ է օգտագործում իր տաղանդը, որ նկարազարդված մոդելներին երբեմն անհնար է տարորոշել հիմնական պատկերից:
Քսանիննամյա կինը պատմել է, որ իրենից միջինը 45 րոպե է պահանջվում մի աշխատանքն ավարտին հասցնելու համար:
Ֆլեթչերը պատմել է, որ մտադիր է ԱՄՆ-ի տարբեր վայրերում նկարել 100 մարդու: Նա պատրաստվում է իր նախագիծն ավարտել այս տարվա սեպտեմբերին:




















