Գորան Բրեգովիչի համերգներն Ուկրաինայում չեղարկվել են

12:51 • 04.04.15

Սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի` ուկրաինական Զապորոժյե, Դնեպրոպետրովսկ ու Խարկով քաղաքներում ծրագրված համերգները չեղարկվել են, ինչի մասին հայտնել է Բրեգովիչի համերգների կազմակերպիչը:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, չեղարկման պատճառն այն է, որ վերջերս տաղանդավոր սերբը ելույթ է ունեցել Ղրիմում:

 

Բացի այդ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ արգելք է սահմանելու Բրեգովիչի` Ուկրաինա մուտք գործելու հարցում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի 26-ին Բրեգովիչը Սևաստոպոլում ելույթ ունենալու ժամանակ ասել է, որ «Բալկաններում մշտապես զգում են Ռուսաստանի հզորությունը», ինչը «գժվացնում» է Արևմուտքին:

 

Երաժշտի այս խոսքերը թշնամաբար են ընդունվել ուկրաինական ԶԼՄ-ների կողմից:

 

Գորան Բրեգովիչի համերգներն Ուկրաինայում չեղարկվել են