Մելաձեն քննադատել է «Եվրատեսիլ» մրցույթին ՌԴ ներկայացուցչի երգը
Հայտնի կատարող Վալերի Մելաձեն քննադատել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Ռուսաստանի այս տարվա ներկայացուցիչ Պոլինա Գագարինայի երգը։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նա նշել է, որ այս տարի «Եվրատեսիլում» ռուս արտիստի հնարավորությունները քիչ են, քանի որ այս մրցույթը վաղուց արդեն դադարել է միայն երաժշտական լինել։
«Դրանում արվեստի շատ ուղղություններ են խառնված, և իհարկե, քաղաքականությունը շրջանցել չի ստացվի։ Հենց այդ պատճառով էլ ռուս կատարողի հաղթանակի հնարավորությունները ավելի քիչ են, քան երբևէ։ Երգի վերաբերյալ՝ այն վատը չէ, սակայն պետք է մի քանի անգամ լսել»,- ասել է Մելաձեն։
Պոլինա Գարարինան Վիեննայում կայանալիք մրցույթի ընթացքում կատարելու է շվեդ կոմպոզիտորի հեղինակած A Million Voices երգը։










