Ռոբերտ Դաունի կրտսերն այսօր դառնում է 50 տարեկան
Ի՞նչ կարելի է գրել մի դերասանի մասին, որին առանց այդ էլ բոլորը ճանաչում են. գրում է Lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ այսօր հայտնի դերասանը դառնում է 50 տարեկան։
Ռոբերտ Դաունի կրտսերը՝ նույն ինքը՝ Թոնիի Սթարք, Շերլոք Հոլմս, Չառլի Չապլին և Աստված գիտի էլ ով. համաշխարհային աստղ է։
Նա ծնվել է 1965 թվականի ապրիլի 4-ին՝ Նյու Յորքում։ Կարիերան սկսել է 5 տարեկանից՝ նկարահանվելով հոր ֆիլմում։ Նկարահանվել է մոտ 100 ֆիլմերում ու ներկայացումներում, երկու անգամ «Օսկարի» է արժանացել։
Մեզ միշտ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է հենց այդ աստղը գերում միլիոնավորների սրտերը։ Իհարկե, ընդհանուր առմամբ Ռոբերտի դերասանական կարիերային նպաստել է ընտանիքը։ Ռեժիսոր հայրը երեխային տեսախցիկներին էր վարժեցրել փոքր տարիքից, չնայած ծնողներն ամուսնալուծվել են, երբ տղան 11 տարեկան էր։
Հետո Ռոբերտը սովորել է ապագա մեկ այլ աստղի՝ հայտնի դերասան Մարտին Շինի որդու՝ Չարլի Շինի հետ։
Շրջապատը նպաստել էր մասնագիտության ընտրությանը՝ չնայած հոբելյարի հայրն ընդամենը քիչ հայտնի, անկախ ռեժիսոր էր։










