Դենիել Քրեյգը վիրահատվել է «Ջեյմս Բոնդի» նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո
Հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը ծնկի վրա վիրահատություն է տարել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո, գրում է ria.ru-ն:
«Դենիել Քրեյգը ծնկահոդի արտրոսկոպիկ վիրահատություն է տարել պլանավորված նկարահանումների ընդմիջման ժամանակ: Նա կվերադառնա Pinewood կինոստուդիայի նկարահանման հարթակ ապրիլի 22-ին»,- հայտնել է դերասանի մամուլի քարտուղարը:
Քրեյգը ծնկի վնասվածքը ստացել է դեռևս տարվա սկզբին ավստրիական Ալպերում ֆիլմից մի հատվածի նկարահանումների ժամանակ:
Փետրվարին դերասանը նաև վնասել էր գլուխը:










