Ֆրանսիայում Աստերիքսին և Օբելիքսին պատկերել են արծաթե դրամների վրա (լուսանկարներ)

15:36 • 05.04.15

Ֆրանսիայում մեծ հաջողություն ունեն օրերս թողարկված մետաղադրամները, որոնց վրա պատկերված են ֆիլմերի, մուլտֆիլմերի և կոմիքսների հերոսներ Աստերիքսը և Օբելիքսը։


Մետաղադրամները հիանալի նվեր են դարձել Զատկի արձակուրդների օրերին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Երկու հայտնի գալլերը պատկերված են արծաթե մետաղադրամների վրա՝ զարդարված նկարներով։ Մետաղադրամներից 4-ի վրա Աստերիքսն է՝ ձեռքին փարոս, ինչը խորհրդանշում է ազատությունը։


Մյուս 4-ում իր ընկերների հետ միասին նա խորհրդանշում է հավասարությունը, ևս 4 մետաղադրամների վրա՝ եղբայրությունը, ինչն ընդհանուր մարմնավորում է Ֆրանսիայի կարգախոսը։


50 եվրո արժեքով արծաթե մետաղադրամը նվիրված է աշխարհում խաղաղության թեմային։ Նրանում պատկերված է Ռենե Գոսինի և Ալբեր Ունդերզոյի ստեղծած կոմիքսի հերոսների ուրախ ճաշկերույթը։

 




 

 

Ֆրանսիայում Աստերիքսին և Օբելիքսին պատկերել են արծաթե դրամների վրա (լուսանկարներ)